Լավրովը հուսով է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է |tert.am|
13:39 - 21 օգոստոսի, 2020

Լավրովը հուսով է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է |tert.am|

tert.am: Մոսկվան ուշադիր հետևում է Թբիլիսիում իրավիճակին և հուսով է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի մոտ ապագայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Труд» թերթին տված հարցազրույցում:

Ինչպես հիշեցրել է ՌԴ արտգործնախարարը, դեպի Վրաստան ավիափոխադրումների ժամանակավոր արգելքի մասին որոշումը կայացվել է ի պատասխան վրաց ազգայնականների հակառուսական սադրանքի:

«Ցանկանում եմ հուսալ, որ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է: Ուշադիր հետևում ենք Վրաստանում իրավիճակին: Բնականաբար, սպասում ենք տարածաշրջանում և աշխարհում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի ընդհանուր բարելավմանը, այլ ուղղություններով կանոնավոր չվերթների բացմանը»,- ասել է Լավրովը: 

Նախարարը նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված Կարասին-Աբաշիձե ձևաչափով քաղաքական երկխոսության շուտափույթ վերսկսման հույս է հայտնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել