«Թողե՛ք վախը բռնապետությանը, որը դողում է վախից ձեր առաջ». Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել և կոչ արել բելառուսներին շարունակել գործադուլները |tert.am|
11:04 - 21 օգոստոսի, 2020

«Թողե՛ք վախը բռնապետությանը, որը դողում է վախից ձեր առաջ». Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել և կոչ արել բելառուսներին շարունակել գործադուլները |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում և չի ճանաչում օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տեսաուղերձ է հղել, գրում է meduza.io-ն:

Նոր տեսաուղերձում նա կոչ է անում բելառուսական ձեռնարկությունների աշխատակիցներին շարունակել գործադուլները, որպեսզի «ստիպեն իշխանություններին լսել մեր ձայները, որոնք նրանք մեզնից գողացել են»:  

«Իմ թանկագին բելառուսներ, ձեռնարկությունների աշխատակիցներ, դուք մեր նոր, ազատ Բելառուսի խորհրդանիշն եք: Մենք ուժ ենք, որը կարող է փոխել և արդեն փոխում է մեր երկրի ապագան: Եկել է համախմբվելու ժամանակը: Դուք վախեցրել եք բռնապետությանը, նա դողում է վախից ձեր, ձեր ուժի և առնականության առաջ»,- ասել է Տիխանովսկայան ուղերձում՝ հավելելով, որ գործադուլներն «անկյուն են քշել բռնապետությանը, հարված հասցրել ուղիղ սրտին»:

«Գործադուլները բացարձակապես օրինական և հզոր զենք են ռեժիմի դեմ: Նրանք դա գիտեն և այդ պատճառով վախեցնում են ձեզ: Թողե՛ք վախը բռնապետությանը, հիշե՛ք՝ դուք մենակ չեք, ձեզ հետ է ամբողջ Բելառուսը»,- ասել է նա:

Գործիչը նշել է, որ իրենց նպատակը բռնությունը դադարեցնելն է, քաղբանտարկյալներին ազատ արձակելը և նոր, թափանցիկ, արդար ու ազատ ընտրություններ անցկացնելը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել