ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն |armenpress.am|
13:32 - 20 օգոստոսի, 2020

ԵԱՏՄ պատվիրակները Հայաստանի սահմանակից Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում համաժողով կգումարեն |armenpress.am|

armenpress.am: Մոտակա ամիսներին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները տնտեսական համաժողով կգումարեն Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում։ Այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։ 

Ավելի վաղ «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով խորհրդական  Ղոլամռեզա Անսարիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ կառույցը ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակություններին հրավիրելու համար համագործակցում է Արտաքին գործերի նախարարության հետ։ 

«Արաս ազատ տնտեսական գոտու կարողություններն օգտագործելով՝ Իրանի, Եվրասիայի և Կովկասի երկրների հետ առևտրատնտեսական կապերի և հնարավորությունների զարգացման համար որոշվել է ընթացիկ տարում Արաս գոտում ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ներկայությունը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Մոհսեն Նարիմանը։ 

ԻԻՀ ԱԳՆ դիվանագիտության և տնտեսական գծով տեղակալ  Ղոլամռեզա Անսարին հանդիպման ընթացքում շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, հավելել է. 

«Սա շատ կարևոր հանգամանք է, պետք է այս հնարավորությունից օգտվենք և Իրան-Հայաստան ճանապարհը, որպես տարանցիկ ճանապարհ դեպի ԵԱՏՄ, որը մեզ համար մեծ կարևորություն ունի, բոլորին ներկայացվի»։

Անսարին, կարևորելով Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու և ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը, շարունակել է.

«Անհրաժեշտ է օգտագործել Արաս գոտու, որպես դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ միակ դարպաս, առկա և պոտենցիալ բոլոր հնարավորությունները։ Այս երկրների հետ Արասի առևտրային կապերը և շրջանառությունը պետք է ոչ նավթային ապրանքների արտահանման առաջնահերթությամբ ավելացնել»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել