Հուսով եմ, որ Սաուդյան Արաբիան կհետևի Էմիրությունների օրինակին․ Թրամփ |azatutyun.am|
13:04 - 20 օգոստոսի, 2020

Հուսով եմ, որ Սաուդյան Արաբիան կհետևի Էմիրությունների օրինակին․ Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անցած գիշեր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան կհետևի Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակին՝ երկկողմ հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր ստորագրելով Իսրայելի հետ։

Էմիրությունների և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտնի դարձավ մեկ շաբաթ առաջ։ Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամեդ Բին Զայեդ Ալ-Նահյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում երկու երկրները հարաբերությունների բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզ կհրապարակեն։ Ալ-Նահյանը Պարսից ծոցի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է և համարվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի մերձավոր դաշնակիցը:

Միացյալ Նահանգների նախագահը հաստատել է նաև տեղեկությունները, որոնց համաձայն՝ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավմանը զուգահեռ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է ամերիկյան արտադրության F-35 մակնիշի գերժամանակակից ռազմական օդանավեր գնել։

«Այո, նրանք F-35 գնելու ցանկություն ունեն։ Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ հարցը», - նշել է Թրամփը։

F-35 մակնիշի մեկ օդանավի գինը տատանվում է 100 միլիոն դոլարի շրջակայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել