Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները |armenpress.am|
12:04 - 20 օգոստոսի, 2020

Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըմտահոգված է Վանաձոր քաղաքի երկու տեքստիլ ֆաբրիկաներում կորոնավիրուսի թվերի քանակով:

Կառավարության օգոստոսի 20-ի նիստի ընթացքում Թորոսյանը հայտնեց, որ այդ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները:

«Մի քանի օր առաջ խոսեցինք այն մասին, որ մենք պրոակտիվ գնում և թեստավորում ենք անում: Վանաձոր քաղաքի տարբեր տեսակի հաստատություններից վերցրած գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաների: Դրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել: Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում կանոնները չեն պահպանվում ընդհանրապես»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այդ դրական դեպքերը հետո տեղափոխվում են ընտանիքներ և հանգեցնում լուրջ հետևանքների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տեսչական մարմինները պետք է ավելի հետևողական լինեն այս հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել