Բուժօգնության կազմակերպման առումով իրավիճակը մնում է թեթև և  կառավարելի․ իրավիճակը կայուն է․ Արսեն Թորոսյան
11:28 - 20 օգոստոսի, 2020

Բուժօգնության կազմակերպման առումով իրավիճակը մնում է թեթև և  կառավարելի․ իրավիճակը կայուն է․ Արսեն Թորոսյան

Նախ տեղեկացնեմ, որ երեկ ամբողջ օրվա ընթացում արձանագրվել է նոր 263 դեպք, ընդհանուր կատարված 1993 հետազոտություններից։ Համեմատելով նախորդ երկու- երեք շաբաթների իրավիճակը, կարող ենք հանգել, որ ունենք իրավիճակի կայունացում և դրան նախորդող անկման միտումը կարծես թե, դադարել է, առնվազն իմ նշած երկու- երեք շաբաթվա համար։ Սակայն, բուժօգնության կազմակերպման առումով իրավիճակը կրկին մնում է թեթև և  ավելի քան կառավարելի․ այդ մասով որևէ խնդիր չունենք։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես  նշեց․

«Հաշվի առնելով  տնտեսական ակտիվությունը և ընդհանրպես բնակչության շարժունակությունը՝ այդ թվում Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի քիչ դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի։ Կարծես թե, մեր որոշումն այնպիսին է , որ այդ իրավիճակը պահպանվելու է, հետևաբար պետք է սպասենք և ակնկալենք, որ  մենք դժվար թե կարողանանք կտրուկ անկումներ արձանագրել, բայց առնվազն այս իրավիճակը և նման կառավարելությունը պահպանելու առումով, գոնե դրված կանոնները և առկա սահմանափակումները պետք է պահպանենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակելով նախարարի խոսքը ընդգծեց, որ 
կայունություն ասածը հարաբերական է, քանի որ  այն ցանկացած պահի կարող է դառնալ անկայունություն, որովհետև կառավարությունը  և հանրությունը ավելորդ ոգևորությամբ են վերաբերվում թվերի նախընթաց անկմանը։

«Իհարկե , թվերը ավելի քան կրկնակի նվազել են՝ հուլիս ամսվա համեմատ, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին կրկին կվերադառնանք հուլիսյան իրավիճակին։ Այո՛, մեր քաղաքականությունը եղել է այն, որ ոչ մի քաղաքացի չպետք է մնա առանց բուժօգնության,  և մենք դա կարողացել ենք ապահովել և կապահովենք առնվազն այն ծավալների պարագայում, ինչ ունեինք հուլիսի սկզբին, բայց գիտենք, որ պարտադիր կարգով 100 գրանցված դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու, սա հայաստանյան խնդիր չէ, ամբողջ աշխարհում է այսպես։ Հարցը այն է, որ մեր քաղաքացիները պետք է ջանք թափեն, որ չվարակվեն կորոնավիրոսւով, իհարկե վարչական լծակները նույնպես պետք է գործեն։

Անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, և իմ տպավորությամբ՝ մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը՝ պահանջվածից մի փոքր ավելի ենք թուլացրել։ Իմ կոչն է մեր հայրենակիցներին՝  պահպանել հակահամաճարակային կանոնները, հատկապես առանցքային է դիմակների կրման պայմանների պահպանումը։ Ընդ որում, մի իրավիճակում, որ այդ պայմանները բավականին մեղմացվել են։ Այնպես որ, ես իրավիճակը  դեռ համարում եմ խնդրահարույց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել