Լիտվան արգելել Է Լուկաշենկոյի մուտքը |pastinfo.am|
09:15 - 20 օգոստոսի, 2020

Լիտվան արգելել Է Լուկաշենկոյի մուտքը |pastinfo.am|

pastinfo.am: Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ընդգրկել է մուտքի իրավունք չունեցող անձանց ցուցակում։ Այս մասին հայտնել Է գերատեսչության ղեկավար Լինաս Լինկյավիչուսը, փոխանցում է Delfi-ն։

Երկիրն արգելել է եւս 31 բելառուս պաշտոնյայի մուտքը, Լիտվայի նախարարը չի բացահայտել ամբողջ ցուցակը, սակայն հստակեցրել է, որ այնտեղ են հայտնվել ՕՄՕՆ-ը, ՊԱԿ-ը եւ ընտրական հանձնաժողովը ներկայացնող պաշտոնատար անձինք: Ցուցակը փոխանցվել է Լիտվայի ՆԳՆ-ի հաստատմանը։

Օգոստոսի 18-ին Լիտվան հրաժարվել է ճանաչել Բելառուսի նախագահի ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն: Համապատասխան որոշումը կայացրել Է հանրապետության Սեյմը։ Լիտվան պահանջել է նոր ընտրություններ անցկացնել՝ ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան, եւ անհատական պատժամիջոցներ սահմանել պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են կեղծիքների եւ մարդու իրավունքների խախտման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել