Բելառուսում ընդդիմությունն իշխանություններին բանակցություններ սկսելու կոչ է արել |tert.am|
09:12 - 20 օգոստոսի, 2020

Բելառուսում ընդդիմությունն իշխանություններին բանակցություններ սկսելու կոչ է արել |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմադիր համակարգող խորհուրդը գործող իշխանություններին կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել նախագահական ընտրութjուններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան:

«Համակարգող խորհուրդը կարծում է, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը անհապաղ բանակցություններն են, ինչպես նաև օրինականության վերականգնման մեխանիզմների մշակումն ու նոր ընտրությունների անցկացումը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կովալկովան:

Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Երեկ ևս բողոքի ակցիաներ են անցկացվել, որի մասնակիցները երկրի ՆԳՆ շենքի մոտից տեղափոխվել են Կառավարական տան մոտ:

Այնտեղ նրանք շարունակել են խաղաղ հանրահավաքը: Նշվում է, որ իրավապահները չեն խոչընդոտում հավաքվածներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել