ԵՄ-ն չի ճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները
20:33 - 19 օգոստոսի, 2020

ԵՄ-ն չի ճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները

Եվրամիության՝ չորեքշաբթի օրը կայացած արտահերթ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը գրել է, որ կազմակերպությունը չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

«Այս ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար․ դրանք չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին։ ԵՄ-ն շուտով պատժամիջոցներ կսահմանի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնության, ճնշումների ու ընտրախախտումների համար։ Եվ մենք սատարում ենք բելառուս ժողովրդի իրավունքը՝ որոշելու իրենց ճակատագիրը»,- ասել է պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել