azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Բելառուսը դրսի միջնորդների կարիքը չունի։

«Մեզ մտահոգում է, որ դրսի ուժերը, օգտագործելով Բելառուսի ներքին բարդությունները, փորձում են միջամտել, և ոչ միայն միջամտել, այլև պարտադրել իրենց համար շահեկան պայմաններ», - ասել է նա ռուսական հեռուստաընկերությանը տված հարցարույցում։

Լավրովը հույս է հայտնել, որ Բելառուսի ընդդիմությունը բանակցությունների մեջ կմտնի իշխանությունների հետ։ Նա ասել է, որ Եվրամիության երկրների հայտարարությունները աշխարհաքաղաքական բնույթ ունեն։