Պատգամավոր Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով |hetq.am|
20:04 - 19 օգոստոսի, 2020

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր` օգոստոսի 19-ին հրավիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ):

Այս տեղեկությունը հաստատեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Պատգամավորը հանձնաժողով է հրավիրվել իր եկամուտների հայտարարագրի ուսումնասիրման շրջանակում: Ավելի վաղ հայտնել էինք, որ հանձնաժողովը պատգամավորի եկամուտների հայտարարագրի, հնարավոր անհամատեղելիության և այլ սահմանափակումների վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել:

Հանձնաժողովի ուսումնասիրությունը, սակայն, հրապարակային գործընթաց չէ, և դրա մասին հանձնաժողովը կարող է տեղեկություն հաղորդել, եթե պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցվի: Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել