Լուկաշենկոն հրահանգել է վերջ տալ «անկարգություններին» |azatutyun.am|
18:30 - 19 օգոստոսի, 2020

Լուկաշենկոն հրահանգել է վերջ տալ «անկարգություններին» |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, թե ներքին գործերի նախարարությանը հրահանգել է Մինսկում վերջ տալ «անկարգություններին», որ սկսվել են օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո։

Նա նաև սահմանապահ ծառայությանն է հրահանգել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը՝ կանխելու «գրոհայինների և զենքի» ներթափանցումը երկիր։

Բելառուսական «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նաև ասել է, թե գործադուլներին միացած պետական մամուլի աշխատակիցներին չի թույլատրվի վերադառնալ աշխատանքի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել