Սիրիայում հրթիռներով գնդակոծել են ամերիկյան ռազմակայանը |armenpress.am|
13:32 - 19 օգոստոսի, 2020

Սիրիայում հրթիռներով գնդակոծել են ամերիկյան ռազմակայանը |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ամերիկյան ռազմակայանը ենթարկվել Է հրթիռակոծման: Այդ մասին հաղորդում Է Սիրիայի հեռուստառադիոհաղորդումների գործակալությունը:

«Հաղորդագրություններ են ստացվել Դեյր Էզ Զորի նահանգի Կոնիկո գազի հանքավայրի շրջանում անօրինական ամերիկյան ռազմակայանի վրա գրոհի մասին»,-հաղորդում Է գործակալությունը:

Գործակալության տվյալներով, ռազմակայանի տարածքի ուղղությամբ արձակվել Է մի քանի հրթիռ: Ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:

ԱՄՆ-ի զինված ուժերը «Սիրիական դեմոկրատական ուժերի» արաբա-քրդական զինված կազմավորումների հետ համատեղ անօրինականորեն հսկում են Սիրիայի հյուսիս-արեւելքում ընկած Դեյր Էզ Զոր, Էլ-Հասաքե եւ Ռաքքա նահանգների տարածքները, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի ու գազի խոշորագույն հանքավայրերը:

Պաշտոնական Դամասկոսը քանիցս ամերիկացի զինվորականների ներկայությունն իր տարածքում համարել Է բռնազավթում եւ պետական ծովահենություն՝ նավթի ակնհայտ գողության նպատակով:

Միեւնույն ժամանակ հաճախ հաղորդագրություններ են հայտնվում Սիրիայի հյուսիսում ամերիկացի զինվորականների վրա անհայտ զինված ջոկատների հարձակման վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել