Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն շփման մեջ են առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջ |armenpress.am|
12:51 - 19 օգոստոսի, 2020

Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն շփման մեջ են առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ՉԺՀ-ից իր պաշտոնակիցների հետ շփման մեջ Է երկու երկրների միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ բարձր մակարդակի նոր բանակցություններ պլանավորված չեն: Այդ մասին օգոստոսի 18-ին նախագահական մամուլի միավորման լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը:

«Չկան հետաձգված բանակցություններ: Այս պահին չկան պլանավորված բանակցություններ: Լայթհայզերը շարունակում Է զրուցել չինացի պաշտոնակիցների հետ, այդ թվում (Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի) գնումների եւ իրենց համաձայնությունների կատարման մասին: (…) Նրանք (Չինաստանը – ծանոթ. խմբ.) կատարել են մի շարք զգալի գնումներ գյուղատնտեսության բնագավառում»,- մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը Մեդոուզի խոսքը:

«Ոչ մի կարգի բանակցություններ ծրագրված չեն: Ակնհայտ Է, որ առեւտրական նեկայացուցիչները միմյանց հետ շփվում են բավականին կանոնավոր հիման վրա: Ինձ թվում Է՝ (ԱՄՆ-ի) նախագահը (Դոնալդ Թրամփը) եւ շատ ամերիկացիներ իսկական հիասթափություն են ապրում (…) այն բանի վերաբերյալ թափանցիկության պակասի պատճառով, ինչ տեղի Է ունեցել (կորոնավիրուսի հետ), ինչպես Է դա տեղի ունեցել,- հավելել Է Մեդոուզը: Մամուլի միավորման տվյալներով նա նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի նախագահը «չի ասել, թե հեռանում Է առեւտրական գործարքից»: «Նա ասել Է, որ (դրա) ամփոփում Է կատարում»,- պարզաբանել Է Սպիտակ տան աշխտակազմի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել