Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները սիրիական Աֆրինում 10-ից ավելի քաղաքացու են առևանգել․ ANF |ermenihaber.am|
11:35 - 19 օգոստոսի, 2020

Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները սիրիական Աֆրինում 10-ից ավելի քաղաքացու են առևանգել․ ANF |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող Սուկուր ալ-Շամալի զինյալները 10-ից ավելի քաղաքացու են առևանգել: Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը:

Կազմակերպության հրապարակած զեկույցում մասնավորապես նշվում է, որ զինյալները օգոստոսի 17-ին առևանգել են Աֆրինի Մաբաթա շրջանի Գեմրուքե գյուղի 10-ից ավել բնակչի և վերջիններիս ընտանիքներից փրկագին պահանջել:

Զեկույցում հրապարակվել են նաև առևանգված քաղաքացիների մի մասի անունները: Նրանցից մեկին զինյալները թուրքական 1000 լիրա փրկագնի դիմաց ազատ են արձակել: 

Կազմակերպության հաղորդած տվյալներով` Աֆրինի Գեմրուքե գյուղում շարունակվում են բնակիչների առևանգման դեպքերը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել