Տիխանովսկայան եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները
10:27 - 19 օգոստոսի, 2020

Տիխանովսկայան եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները

Բելառուսի նախագահական ընտրությունների թեկնածու Ստվետլանա Տիխանովսկայան դիմել է Եվրոպական խորհրդին։ Այս մասին հայտնում է ria.ru-ուն։

Նա եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները։

«Մարդիկ, որոնք Բելառուսի  բոլոր քաղաքներում դուրս են եկել փողոց՝ իրենց ձայները պաշտպանելու համար, դաժանորեն ծեծվել են, զրկվել ազատությունից, կտտանքների ենթարկվել ռեժիմի կողմից»- ասել է Տիխանովսկայան։

Նրա խոսքով՝ երկրի Ազգային համակարգման խորհուրդը պետք է հայտարարի արդար և ժողովրդավարական ընտրություններ, որոնց կմասնակցեն միջազգային դիտորդները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել