ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է անում միանալ պատվաստանյութերի գործընկերային ծրագրին |factor.am|
22:47 - 18 օգոստոսի, 2020

ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է անում միանալ պատվաստանյութերի գործընկերային ծրագրին |factor.am|

factor.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ է արել միանալ COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է կորոնավիրուսային պատվաստանյութի ի հայտ գալուց հետո բոլոր երկրներին արդար կերպով պատվաստանյութով ապահովելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ այդ խնդրանքով նամակ է ուղարկել բոլոր երկրներին:

«COVAX գլոբալ մեխանիզմը բացառիկ կարևոր է պատվաստանյութով ապահովման և ռիսկերի հակազդման տեսակետից: Այդ պատճառով էլ այսօր նամակ եմ հղել բոլոր երկրներին՝ COVAX մեխանիզմին միանալու խնդրանքով»,- ասել է նա:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը խոսել է նաև արդյունավետ պատվաստանյութի ստեղծումից հետո ակնկալվող համատեղ գործողությունների ռազմավարությունից: «Առաջին փուլում չափաբաժինները կտրամադրվեն համամասնորեն, միաժամանակ բոլոր մասնակից երկրներին՝ համընդհանուր ռիսկը նվազեցնելու համար: Երկրորդ փուլում հաշվի կառնվի պետություններում համաճարակաբանական իրավիճակը՝ կախված սպառնալիքից և խոցելիությունից»,- ընդգծել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել