Տավուշի մարզպետը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչի հետ քննարկել է ապաստարանների կառուցման հարցեր
21:27 - 18 օգոստոսի, 2020

Տավուշի մարզպետը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչի հետ քննարկել է ապաստարանների կառուցման հարցեր

ՀՀ տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օգոստոսի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։

Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով նաև քաղպաշտպանության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը: Սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովման համատեքստում՝ քննարկվել է ապաստարանների կառուցման ծրագրերը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակում հնարավոր կլինի իրականացնել տարբեր նախագծեր:

Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ Արցախին և Արցախի ժողովրդին մաղթելով խաղաղություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել