Սիրիայում պայթյունից ռուս գեներալ է զոհվել

 |armenpress.am|
20:33 - 18 օգոստոսի, 2020

Սիրիայում պայթյունից ռուս գեներալ է զոհվել |armenpress.am|

armenpress.am: Ազգությամբ ռուս ռազմական ոլորտի ավագ խորհրդական՝ գեներալ-մայորը զոհվել է Սիրիայում ավտոշարասյան պայթեցնելու հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:

Ռուս և թուրք զինվորականները պարեկություն են իրականացնում Մ-4 մայրուղու վրա։

Բացի այդ, տուժել է ևս երկու զինծառայող, ովքեր նույնպես Ռուսաստանից են։ Միջադեպը տեղի է ունեցել Դեյր էզ Զորի մոտակայքում մարդասիրական ակցիայի անցկացումից հետո շարասյան վերադարձի ճանապարհին: Գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։

Գեներալ-մայորին շտապ տարհանել և բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Նրան հետմահու կպարգևատրեն։ ՊՆ-ում խոստացել են ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը զոհվածի ընտանիքին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել