Գիտեք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է  բոլոր թեկնածուների հետ, անկախ նրանից, թե որ կառույցի համար  է ներկայացվում թեկնածությունը։ Նախապես հանդիպում ենք բոլոր թեկնածուների հետ և պարոն Երվանդ Խունդկարյանը  նույնպես բացառություն չէր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այսօր՝ խմբակցության և ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդակյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը։  Մակունցը տեղեկացրեց, որ հանդիպմանը  խմբակցության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել, ներկա է եղել գրեթե կեսը։

«Պատգամավորները ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, նաև հանրության շրջանում շրջանառվող, այն որոշակի շեշտադրումները, որոնք մամուլում շրջանառվել են, դրանք նույնպես ուղղվել են պարոն Խունդկարյանին։ Այդքանը կարող եմ ասել, այս կապակցությամբ խմբակցությունը այլ մեկնաբանություն չունի»,- ասաց խմբակցության ղեկավարը։ 

Անդրադառնալով, այն հարցին, թե ինչպե՞ս էր անցել ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյնաի հետ տեղի ունեցած հանդիպումը, և ինչո՞ւ Ավետիսյանը հրաժարվեց իր թեկնածությունից, Մակունցն ասաց․

«Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումն անցել է այնպես, ինչպես մյուս բոլոր թեկնածուների հետ, այսինքն հնչում են տարբեր հարցեր, այդ թվում սուր, որը հնչել է։ Նորից եմ ուզում կրկնել, որ բոլոր թեկանծուների հետ հանդիպման դեպքում է լինում նման բան։ Հավանաբար դա է պատճառը, որ առանձին պատգամավորների հարցադրումներից պարոն Ավեիսյանի մոտ կար նման տպավորություն, թե ինքը չի ստանա անհրաժեշտ քանակով քվե։ Պետք  էարձանագրենք, որ պարոն Ավետիսյանը ինքն է որոշել, որ չի ուզում, որպեսզի Ազգային ժողովը և կառավարությունը  դիտարկեն իր թեկնածությունը , այստեղ մենք անելիք չունենք, այլ թեկնածուն կայացրել է և մենք հարգում ենք այն և մաղթում ենք մասնագիտական հաջողություններ»։

Պատգամավորի փոխանցմամբ այս պահին «Իմ քայլը»խմբակցությունը չունի տեղեկություն՝ կառավարությունն ունի՞ նոր թեկնածու, թե ոչ։ 

«Ինչ վերաբերում է պարոն Ավետիսյնաին և պարոն Խուդկարյանին ուղղված հարցերին, երկուսն էլ  իրավական դաշտում գործունեություն են ծավալել, բայց իրենց ուղղված հարցերը, այնուամենայնիվ  որոշ չափով տարբերվում են։  Լիագումար նիստի ընթացքում նույնպես կհնչեն հարցեր և պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ, իրենք կորոշեն   ինչ ընտրություն են կատարում»,- շեշտեց Մակունցը։ 

Անդրադառնալով արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերի գնահատականին, թե ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հակաօրինական են, Մակունցն ընդգծեց, որ իրենք  հավատարիմ են մնում իրենց  հանձնառությանը, որն է՝  անկաշկանդ, անաչառ և պրոֆեսիոնալ դատական համակարգ ունենալը։ 

«ՍԴ-ի հետ կապված ամբողջ գործընթացում մեր ելույթները որոնք հնչել են, թե ինչպիսի մոտեցում ունենք մենք՝ ապագա ՍԴ դատավորների հետ կապված, զերծ է որևէ քաղաքական ազդեցությունից, մենք հենց այդ սկզբունքներով ենք առաջնորդվում։ Արտախորհրդարանական ուժերի կամ առանձին անձանց մեկնաբանությւոնները թույլ տվեք չմեկնաբանել»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։