Վրաստանի նախագահը մեկնաբանել է Բելառուսում ստեղծված իրավիճակը |aliq.ge|
13:00 - 18 օգոստոսի, 2020

Վրաստանի նախագահը մեկնաբանել է Բելառուսում ստեղծված իրավիճակը |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Բելառուսում տեղի ունեցող իրավիճակին: Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Վրաստանը եվրոպական արժեքները հարգում է և կողմ է ժողովրդավարական սկզբունքներին, որոնց վրա հիմնվում է զարգացումը, առաջխաղացումը և երկու բարեկամական ժողովուրդների վերադարձը եվրոպական ընտանիք:

«Մենք հույս ունենք, որ ընթացիկ գործընթացը կավարտվի այնպես, որ չի վնասի Բելառուսի ժողովրդվարական և եվրոպական ապագային: Մենք հավատում ենք, որ Բելառուսն ու իր ժողովուրդը կկարողանան ժողովրդավարական ճանապարհով լուծել հարցը»,- նշված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել