Կանադան չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքներն ու կոչ է անում նոր քվեարկություն անցկացնել |tert.am|
09:17 - 18 օգոստոսի, 2020

Կանադան չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքներն ու կոչ է անում նոր քվեարկություն անցկացնել |tert.am|

tert.am: Կանադայի կառավարությունը չի ճանաչում Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներն ու կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել, հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանյան:

«Մենք չենք ճանաչում այդ կեղծված ընտրությունների արդյունքներն ու կոչ ենք անում ազատ ու արդար ընտրություններ անցկացնել»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կանադայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ դատապարտում են Բելառուսում անցկացվող խաղաղ հավաքները ցրելու դեպքերը:

Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկյային աջակցելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել