armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացավ  Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության 30 կմ երկարության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին։

Նրան ուղեկցում էին մարզպետ Գնել Սանոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այս ճանապարհը արևելյան հատվածն է, որն ունի 12,5 կմ երկարություն և ավելի քան 30 տարի, նույնիսկ Խորհրդային տարիներին, ասֆալտապատված չի եղել։ Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի»,- նշեց Փաշինյանը։

ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ ավտոճանապարհի նորոգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2021 թվականին։