Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|
15:53 - 17 օգոստոսի, 2020

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել են էներգետիկայի, զբոսաշրջության, հաղորդակցության և տնտեսության այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նախագահները քննարկել են միջազգային օրակարգում գտնվող մի շարք թեմաներ՝ մասնավորապես Լիբիայում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումները: Երկու առաջնորդները ընդգծել են սերտ համագործակցությունն ու երկխոսությունը շարունակելու կարևորությունը:

Քննարկվել է նաև իրավիճակը Սիրիայում, կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները ռազմական և դիվանագիտական խողովակներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել