Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսի ընտրությունների արդյունքները
13:05 - 17 օգոստոսի, 2020

Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսի ընտրությունների արդյունքները

Հետևելով օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունենացած նախագահական ընտրություններին ու երկրի իշխանությունների իրականացրած բռնություններին՝ ճնշելու խաղաղ ցուցարարներին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Դոմինիկ Ռաաբը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ․ 

«Աշխարհը սարսափած հետևում էր բռնություններին, որոնք կիրառել են Բելառուսի իշխանությունները՝ ճնշելու խախտումներով անցկացված նախագահական ընտրություններին հաջորդած խաղաղ բողոքի ակցիաները։ Մեծ Բրիտանիան չի ընդունում ընտրությունների արդյունքները։

Անհրաժեշտ է շուտափույթ անցկացնել անկախ հետաքննություն ԵԱՀԿ-ի միջոցով, որը կբահայատի տեղ գտած խախտումները, ինչպես նաև դրանց հետևած ահասարսուռ ճնշումները։ Մեծ Բրիտանիան կաշխատի իր միջազգային գործընկերների հետ՝ պատժամիջոցներ սահմանելու պատասխանատուների նկատամամբ և պատասխանատվության կանչելու Բելառուսի իշխանություններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել