Ռուսաստանի իշխանություններն իրենց ձեռքն են վերցնում դեպի ՌԴ վարչական միավորներ պատվաստանյութի մատակարարումը |hetq.am|
19:23 - 16 օգոստոսի, 2020

Ռուսաստանի իշխանություններն իրենց ձեռքն են վերցնում դեպի ՌԴ վարչական միավորներ պատվաստանյութի մատակարարումը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի իշխանությունները դաշնային մակարդակով կվերահսկեն կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարումը երկրի վարչական միավորներ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Օգոստոսի 16-ին ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Спутник V» դեղամիջոցը ներառել է դեղերի համապատասխան ցանկում։ Իշխանությունների կարծիքով՝ այս քայլը հնարավորություն կտա խուսափել պակասորդից։ 

Բացի Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութի՝ ցանկում ներառվել են նաև դեքսամետազոնը, կանակինումաբը, օլոկիզումաբը, բարիցիտինիբը, տոֆացիտինիբը և լևիլիմաբը։

Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար դեղերի բաշխման ժամանակավոր կարգն ընդունվել է հունիսի սկզբին և գործում է մինչև 2020 թվականի վերջը: Դեղամիջոցների համապատասխան ցանկը վարվում է ՌԴ առողջապահության նախարարության կողմից։ Ռուսական արտադրողները, ինչպես նաև ընկերությունները, որոնք Ռուսաստան են ներկրում ցանկում առկա դեղամիջոցները, պետք է ամեն շաբաթ շրջաններից հայտեր ուղարկեն՝ դեղորայք մատակարարելու համար։ Հայտերի մեջ պետք է նշվեն կոնկրետ բժշկական կազմակերպությունները, որտեղ կուղարկվեն դեղամիջոցները, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված պացիենտների հստակ թիվը։

Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր կորոնավիրուսի պատվաստանյութի գրանցման մասին։ Պուտինը հայտարարել էր, որ պատվաստանյութը ձևավորում է կայուն իմունիտետ և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել