Մինսկում ի պաշտպանություն Լուկաշենկոյի հանրահավաքից հետո մեկնարկել է ընդդեմ Լուկաշենկոյի 200 հազար հոգանոց հավաքը |factor.am|

19:03 - 16 օգոստոսի, 2020

factor.am: Մինսկում ի պաշտպանություն Լուկաշենկոյի հանրահավաքից հետո մեկնարկել է ընդդեմ Լուկաշենկոյի  հանրահավաքը, որին առնվազն մասնակցում է 200 հազար մարդ. հաղորդում է meduza.io-ն:

Միայն «Մինսկ – հերոս քաղաք» տաղավարի մոտ ընթացող հանրահավաքին, ըստ Tut.by- ի և MBH Media- ի գնահատականների, մասնակցում է 60-ից 100 հազար մարդ: Մասնակիցների թիվը շարունակում է աճել:

Ընդդեմ Լուկաշենկոյի զանգվածային հավաքներ են ընթանում նաև Բելառուսի այլ քաղաքների կենտրոնական հրապարակներում:

Ավելի վաղ, Մինսկի Անկախության հրապարակում կայացել է ի պաշտպանություն Լուկաշենկոյի հավաքը, որին, ըստ բելառուսական ԶԼՄ-ների, մասնակցել է մոտ 10 հազար մարդ:

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել