shantnews.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև և շնորհակալություն հայտնել երկրի ժողովրդին։ Այս մասին հաղորդում է Sputnik Беларусь-ը։
«Մեծ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ցույց տվեցիք, որ դուք եք այս երկրի տերերը․․․ Ես կյանքում առաջին անգամ ծնկի եմ իջնում ձեր առջև»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկում, ի աջակցություն գործող իշխանությունների, ցույց է անցկացվում։
comment.count (0)