Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է՝ երբ Բելառուսը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին
 |shantnews.am|
10:07 - 16 օգոստոսի, 2020

Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է՝ երբ Բելառուսը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին |shantnews.am|

shantnews.am: Եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, հանրապետությունը օգնության համար կարող է դիմել ՀԱՊԿ-ին։ Այդ մասին  РИА «Новости»ին հաղորդել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Այն դեպքում, եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, համաձայն հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի՝ Բելառուսը իրավունք ունի օգնության նպատակով դիմել կազմակերպությանը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում Բելառուսը կարող է օգնության նպատակով դիմել ՀԱՊԿ-ին։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ համաձայնության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի համաձայն՝ առաջին իսկ խնդրանքի դեպքում Ռուսաստանը համակողմանի օգնություն կցուցաբերի Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել