Սոցիալական աջակցության ծրագրեր են մշակվում լիբանանահայերին Հայաստանում ընդունելու համար․Զարուհի Բաթոյան
16:51 - 15 օգոստոսի, 2020

Սոցիալական աջակցության ծրագրեր են մշակվում լիբանանահայերին Հայաստանում ընդունելու համար․Զարուհի Բաթոյան

Լիբանանը լքելու և Հայաստանում հաստատվելու ցանկություն հայտնող քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր է մշակում ։Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը․

«Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո բնական է, որ Բեյրութում ապրող մեր հայրենակիցները և հատկապես ՀՀ քաղաքացիները պետք է ակնկալեին Հայաստանի Հանրապետության աջակցությունը:

Հիմա, երբ կառավարությունն առաջին օգնությունը ցուցաբերել է Լիբանանին, առաջին քայլերն արված են, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ եթե այնտեղ ապրող մեր հայրենակիցները որևէ պատճառով որոշեն հեռանալ Լիբանանից, ապա նրանց հանգրվանը դառնա մեր երկիրը, որպեսզի ազատ, երջանիկ և բարեկեցիկ ապրելու համար նոր հնարավորությունը ստանան հենց Հայաստանում:

Եվ, որ ամենակարևորն է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան գալուց հետո նրանք այլ երկիր տեղափոխվելու մասին չմտածեն, ինչպես դա պատահեց շատ սիրիահայերի դեպքում»,-նշել է Զարուհի Բաթոյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել