Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը դատարանը վարույթ է ընդունել, մյուսը՝ ոչ |pastinfo.am|
14:38 - 15 օգոստոսի, 2020

Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը դատարանը վարույթ է ընդունել, մյուսը՝ ոչ |pastinfo.am|

pastinfo.am: Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել, մյուսի՝ վարույթ ընդունելը մերժել։ 

Ընդունելության կարգի փոփոխության հետևանքով մի շարք դիմորդներ չեն ընդունվել բուհեր։ Նրանք պնդում են, որ տեղեկացված չեն եղել կարգի փոփոխության մասին, հակառակ դեպքում՝ հայտը լրացնելիս հաշվի կառնեին, որ անցողիկ է լինելու միայն առաջին հայտը։ Նրանք իրենց իրավունքները վերականգնելու համար երկու հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։

Հայցադիմումներից մեկով հայցվոր կողմը պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 21-ին ընդունված կառավարության որոշումը, որով ընդունելության նոր կարգ է սահմանվել։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել օգոստոսի 4-ին։ Նույն օրն այն մակագրվել է, իսկ օգոստոսի 7-ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, կազմով դատավորներ՝ Արթուր Ծատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռուզաննա Ազրոյանի, Արծրուն Միրզոյանի, վարույթ է ընդունել հայցադիմումը։

Օգոստոսի 4-ին Վարչական դատարան էր մուտքագրվել երկրորդ հայցադիմումը, որով հայցվոր կողմը պահանջում էր հայցվորների նկատմամբ կառավարության 2012թ ապրիլի 26-ի որոշումը կիրառելուն պարտավորեցնել։ Միևնույն ժամանակ հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Վարչական դատարանը՝ նախագահությամբ Արգիշտի Ղազարյանի, մերժել է հայցադիմումի վարույթ ընդունելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել