Զելենսկին մերժել է Լուկաշենկոյի՝ Բելառուս այցելելու հրավերը
 |tert.am|
19:38 - 14 օգոստոսի, 2020

Զելենսկին մերժել է Լուկաշենկոյի՝ Բելառուս այցելելու հրավերը |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժմամբ է պատասխանել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բելառուս այցելելու հրավերին, գրում է gazeta.ru-ն:

Զելենսկին նշել է, որ այնքան ժամանակ Բելառուս չի այցելի, քանի դեռ երկրում իրավիճակը չի կայունացել:

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել