3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց ուղղությամբ քայլեր են արված. Տիգրան Խաչատրյան |aysor.am|
10:24 - 11 ապրիլի, 2019

3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց ուղղությամբ քայլեր են արված. Տիգրան Խաչատրյան |aysor.am|

aysor.am: Մոտավորապես 3.3 միլիարդ դոլար հանրագումարով երկու խումբ ներդրումային ծրագիր կա։ Բոլորը քննարկման տարբեր մակարդակներում են գտնվում, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Վարչապետի հանձնարարությամբ բոլոր այն ծրագրերը, որոնց վերաբերյալ ծրագրի հեղինակներն իրենց նախաձեռնությամբ դիմում են կառավարությանը՝ այս կամ այն կերպ աջակցություն խնդրելու դիմումով, մենք դրանք հաշվառում ենք։ Պարբերաբար զեկուցում ենք վարչապետի աշխատակազմ, որպեսզի հնարավոր լինի հետագայում հետևել յուրաքանչյուր ծրագրի զարգացումներին, խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են և պահանջում են լուծումներ, ինչպես նաև հետևել՝ արդյոք ամեն ինչ նորմալ է», - ասաց գործադիրի ներկայացուցիչը։

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրերը տարբեր ոլորտներում են՝ էներգետիկա, քաղաքաշինություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն։ Նրա խոսքով՝ դա գաղտնի ցուցակ չէ, ինքն այն կարող է տրամադրել։
Հարցին՝ կոնկրետ ներդրումներ կա՞ն, նախարարը պատասխանեց.

«3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլար ընդհանուր արժեքով ծրագրեր, որոնց ուղղությամբ, այո, քայլեր են արված։ Մի դեպքում սարքավորումներ են ներկրված և արդեն պատրաստ են մոնտաժման, մի դեպքում՝ դրանք ճանապարհին են, մի դեպքում՝ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Այսինքն՝ բազմաթիվ տարբեր զարգացումներ կան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել