Ավելի քան 21400 ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները |armenpress.am|
16:05 - 14 օգոստոսի, 2020

Ավելի քան 21400 ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 21 հազար 400-ից ավելի ընկերություն բավարարել է բանկային համակարգի վարկունակության բարձր պահանջները: 

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝պատասխանելով լրագրողների՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական ընկերություններին տրամադրվող վարկերի պահանջների մասին հարցին։

«Որքան էլ մտածենք, որ բանկային համակարգը բարձր պահանջներ է ներկայացնում, 21 446 թիվը նշանակում է, որ մենք բավականաչափ մեծ թվով վարկունակ տնտեսավարողներ ունենք: Եթե համեմատենք, ապա կարող ենք ասել, որ մշակող արդյունաբերությանը բաժին է ընկել առաջին միջոցառմամբ ֆինանսավորման կեսից ավելին, մյուս կողմից՝ ոլորտային սահմանափակում չենք դրել:

Առաջին միջոցառման նպատակն այն է, որ առանց ոլորտային սահմանափակման այն բոլոր ընկերությունները, որոնք ունեն բարձր վարկունակություն, բանկային համակարգի հետ ունեն փոխադարձ բարձր վստահություն, կարողանան օգտվել կառավարության աջակցությունից:

Առաջին միջոցառման բովանդակությունը որոշակիորեն փոխվել է, խրախուսում ենք այն ընկերություններին, որոնք նաև ներդրումներ են կատարում կանոնադրական կապիտալում: Գյուղատնտեսության ոլորտում վարկի սուբսիդավորման համար տոկոսադրույքի շեմին, 2-րդ և 24-րդ միջոցառումներից օգտվողները մեծ թվով են՝ 21400-ը գերազանցող»,- նշեց Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել