Հայկ Սարգսյանը կծանուցվի, որից հետո հանձնաժողովը հավանաբար կհայտարարի վարույթի մեկնարկի մասին |pastinfo.am|
15:43 - 14 օգոստոսի, 2020

Հայկ Սարգսյանը կծանուցվի, որից հետո հանձնաժողովը հավանաբար կհայտարարի վարույթի մեկնարկի մասին |pastinfo.am|

pastinfo.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում առանձին գերատեսչություններից ստացված տվյալների առնչությամբ և արդեն կազմվել է համապատասխան արձանագրություն, որի վերաբերյալ արդեն ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը կծանուցվի։ Այս մասին այսօր տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից հնարավոր ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ուղղությամբ ուսումնասիրություն է սկսել:

«Անձը կծանոթանա, որից հետո հանձնաժողովը ակնկալում է, որ վարույթի մեկնարկը այսպես ասած կսկսվի, եթե, իհարկե, մինչև այժմ բացահայտված տեղեկությունները որպես այդպիսին ողջամիտ բացատրությունների կամ պարզաբանումների չարժանանան հենց անձի կողմից՝ այսինք լսված լինեն իրավունքի իրագործման արդյունքում։ Հետո հանձնաժողովը առավել արդարացի որոշում կկայացնի, թե կոնկրետ տեղեկությունները, որոնք որպես բացթողումներ կամ խնդիրներ հայտնաբերվել են, որքանո՞վ են իսկապես պատասխանատվության հանգեցնող գործողությունների ենթադրում, ըստ այդմ մեկնարկ կտրվի գործողությանը՝ որպես հանձնաժողովի կողմից վարույթի շրջանակներում հետագա վերջնական եզրակացություն կայացնելու ակնկալիքով»։

Հարությունյանը հավելեց, որ ծանուցումից հետո՝ հաջորդ շաբաթվա ընթացքում, վերջնական որոշումը հանձնաժողովը կհրապարակի։

«Մի քանի այլ պետական մարմիններից այս պահին դեռևս սպասման մեջ ենք, դրա համար արձանագրության միջոցով հենց թեկնածուից պարզաբանում կունենանք, իսկ այնուհետև տվյալների համադրմամբ կգնահատվի նաև արժանահավատությունը, թե պարզաբանման միջոցով տրամադրված տեղեկությունը թեկնածուի կողմից որքանով արժանահավատ է եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել