Արտաքին ուժերը փորձում են ապակայունացնել Բելառուսը. Զախարովա |shantnews.am|
21:55 - 13 օգոստոսի, 2020

Արտաքին ուժերը փորձում են ապակայունացնել Բելառուսը. Զախարովա |shantnews.am|

shantnews.am: Մոսկվան հայտարարել է, որ հետաքրքրված է Բելառուսում իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է տարբեր երկրների միջամտությունը Բելառուսի ներքին գործերին:

«Մենք արձանագրում են աննախադեպ ճնշում, որ Բելառուսի իշխանությունների վրա գործադրում են առանձին արտասահմանցի գործընկերներ: Դիտվում են ինքնիշխան պետության ներքին գործերին արտաքին միջամտության հստակ փորձեր, որոնց նպատակն է պառակտել հասարակությունը և ապակայունացնել իրավիճակը: Նման մեթոդների կիրառում մենք բազմիցս տեսել ենք այլ երկրներում»,- ասել է Զախարովան:

Մարիա Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը, և երկու երկրների միջև պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են անհաջողության:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նաև չի բացառել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը և նավթի մատակարարումների դադարեցումը` պայմանավորված այնտեղ տիրող իրավիճակով:

Չեխիայի ԱԳՆ-ն Բելառուսի դեսպանին կանչել է` բացատրություն տալու Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունների վերաբերյալ, թե ցույցերը ղեկավարվում են Չեխիայից: Չեխիայի արտգործնախարարը չի բացառել Եվրամիության կողմից Բելառուսի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել