Ճապոնիայում մեկ շաբաթում 10 մարդ Է մահացել շոգից |armenpress.am|
11:28 - 13 օգոստոսի, 2020

Ճապոնիայում մեկ շաբաթում 10 մարդ Է մահացել շոգից |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայում առնվազն 10 մարդ Է մահացել, եւս 6,6 հազարը ջերմահարվածներով հիվանդանոցներում հայտնվել օգոստոսի 3-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել Է Ճապոնիայի Հրշեջ գլխավոր վարչությունը, որը կատարում Է արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները:

Երկարատեւ հոսպիտալացում Է պահանջվել 180 դեպքերում, որոնք ճանաչվել են ծանր: Եվս 2,4 հազար մարդ բժշկական հիմնարկություններ Է ընդունվել միջին ծանրության վիճակում:

Բոլոր տուժածների ավելի քան կեսը 65 տարեկանից բարձր տարեց մարդիկ են: Նրանք խնայողության նկատառումներով կարող են տանը չմիացնել օդորակիչը կամ Էլ երկար ժամանակ աշխատել այգում: Ճապոնիայի իշխանությունները նախազգուշացնում են շոգ օրերին ինքնազգացողությանը ճշտակատարությամբ հետեւելու եւ ավելի շատ հեղուկ խմելու անհրաժեշտության մասին:

Ընթացիկ շաբաթը Ճապոնիայում այս ամռանը դարձել Է ամենաշոգը: Մի շարք շրջաններում ջերմաչափի սյունն օրվա ընացքում բարձրացել Է 38 աստիճանից վեր, իսկ Գումմայի կենտրոնական պրեֆեկտուրայում օգոստոսի 11-ին ցերեկն օդը տաքացել Է մինչեւ 40,1 աստիճան: клама 14

Ճապոնիայում առավել շոգ եղանակի շրջանը լինում Է հուլիս – օգոստոսին, սակայն արդեն երկրորդ տարին անընդմեջ հուլիսին ավելի շատ են եղել ամպամած եւ անձրեւային օրերը: Անցյալ տարի ամբողջ երկրում շոգից մահացել Է 126 մարդ, 70 հազարից ավելին՝ տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել