Պոմպեոն հավանական է համարում, որ Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանվեն |tert.am|
09:25 - 13 օգոստոսի, 2020

Պոմպեոն հավանական է համարում, որ Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանվեն |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Բելառուսի դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել, և որ հավանական է նավթի մատակարարման դադարեցումը, հաղորդում է ТАСС-ը:

«Ի՞նչ պետք է անենք թե՛ միակողմանի, թե՛ բազմակողմանի հարթությունում, որպեսզի Բելառուսի քաղաքացիների համար նպաստավոր արդյունքների հասնենք, գնալ այդ քայլին պատժամիջոցների՞ թե՞ մատակարարումների դադարեցման միջոցով․ պետք է որոշում կայացնել այս հարցում»,- նշել է Պոմպեոն:

Պետքարտուղարն ասել է, որ Բելառուսում տեղի ունեցած իրադարձություններին արձագանքելու հարցում պետք է աշխատեն Եվրամիության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել