Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, շնորհավորել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը |tert.am|
09:20 - 13 օգոստոսի, 2020

Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, շնորհավորել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ալիևը շնորհավորել է ՌԴ նախագահին կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ, քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի այլ հարցեր:

«Կողմերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում ամրապնդելու   պատրաստակամությունը: Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսին գրանցված սրացման համատեքստում: Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության էսկալացիային նպաստող գործողություններ թույլ չտալու կարևորությունը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել