Ապամոնտաժվել է Աժդահակ լեռան խառնարանալճում տեղադրված բենզապոմպը
21:12 - 12 օգոստոսի, 2020

Ապամոնտաժվել է Աժդահակ լեռան խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2020 թվականի օգոստոսի 12-ին տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները, Գեղարդ համայնքի ղեկավարի և ոստիկանների հետ համատեղ շրջայց են իրականացրել Աժդահակ լեռան խառնարանալճի տարածքում և տեղում ապամոնտաժել խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։

Օրեր առաջ Տեսչական մարմնի Թեժ գծին ահազանգ էր ստացվել Աժդահակ լեռան խառնարանային լճից ապօրինի ջրառ իրականացնելու վերաբերյալ։
 
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշար համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ Դեռևս 2019թ․ նույն անձը, նույն արարքի համար Կոտայքի տարածքային բաժնի կողմից վարչական պատասխանատվության էր ենթարկվել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել