«Պատվաստանյութ ունենալը և դրա անվտանգությունն ապացուցելը տարբեր բաներ են». ԱՄՆ գլխավոր վարակաբանը կասկած է հայտնել ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ |tert.am|
10:50 - 12 օգոստոսի, 2020

«Պատվաստանյութ ունենալը և դրա անվտանգությունն ապացուցելը տարբեր բաներ են». ԱՄՆ գլխավոր վարակաբանը կասկած է հայտնել ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ |tert.am|

tert.am: ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ իրենք անգամ հաջորդ շաբաթ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միանգամից մի քանի տարբերակ կարող են ներկայացնել, սակայն վստահ չեն դրանց արդյունավետության և անվտանգության հարցում: Նա նաև կասկած է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Պատվաստանյութ ունենալը և դրա անվտանգությունն ապացուցելը տարբեր բաներ են։ Մենք մի քանի պատվաստանյութ ունենք, սակայն եթե ցանկանայինք ռիսկի դիմել և ավելի մեծ թվով մարդկանց վնասել՝ նրանց որևէ օգուտ չտվող նյութ տալով, ապա դա մյուս շաբաթ էլ ցանկության դեպքում կարող էինք սկսել»,- նշել է Ֆաուչին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն իրապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ունի։

«Այդ պատճառով էլ հույս ունեմ, որ ռուսները լիովին վստահ են, որ պատվաստանյութն անվտանգ ու արդյունավետ է։ Շատ կասկածում եմ, որ դա այդպես է»,- հավելել է ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել