Էրդողանը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ |factor.am|
19:07 - 11 օգոստոսի, 2020

Էրդողանը Անկարայում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, նրանց զրույցը տևել է 45 րոպե, որի  բովանդակության մասին, սակայն, ոչինչ չի ասվում։

Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովն  այսօր իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Երկու նախարարները միասին հանդես են եկել  ասուլիսով։

Չավուշօղլուն վստահեցրել է, որ Թուրքիան Ղարաբաղում Ադրբեջանի ցանկացած գործողության կաջակցի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել