Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Չավուշօղլու |tert.am|
15:41 - 11 օգոստոսի, 2020

Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը` քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

«Չնայած միջազգային կառույցների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որոշումներին, հակամարտությունը լուծում չի գտնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում հակամարտության կարգավորման համար»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել