Օգոստոսի 12-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, օրակարգում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը
14:36 - 11 օգոստոսի, 2020

Օգոստոսի 12-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, օրակարգում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը

Օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Օրակարգում է մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը։

Հիշեցնենք, օգոստոսի 5-ի ճեպազրույցի ժամանակ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, և դա կլինի վերջին երկարաձգումը։ Փոխվարչապետի խոսքով՝ մի շարք արգելքներ կմեղմացվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել