Զարեհ Սինանյանն այցելել է Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն, ՀԲԸՄ գրասենյակ
14:25 - 11 օգոստոսի, 2020

Զարեհ Սինանյանն այցելել է Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն, ՀԲԸՄ գրասենյակ

Լիբանան այցի շրջանակներում սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոնում:

Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկջյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակի կողմից կատարվել է լիբանանահայ 400 ընտանիքների կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն:

Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել