Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․08․20 (թարմացվող)
19:29 - 11 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․08․20 (թարմացվող)

19։14- 24 ժամով կասեցվել է Մասիս քաղաքում և Արարատի մարզում գտնվող շինանյութի մի քանի խանութների, ինչպես նաև բենզինի և գազի լցակայանների գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: [ՇՎՏՄ]

 

19։10- Նախորդ օրերին արձանագրված խախտումների հիմքով այսօր 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Վանիկ Ստեփանյան» Ա/Ձ՝ Սևան, «Արզական գիտաժողովների տուն» ՍՊԸ՝ Արզական, «Լիվադ» ՍՊԸ՝ Աղվերան, «Արզականի երեքնուկ» ՍՊԸ՝ Աղվերան «Վահե Կամո» ՍՊԸ` Սեւան։ [ԱԱՏՄ]

 

18։32- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 10-ի դրությամբ կայացվել է 5,054 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝  64,920 ստուգում, որից միայն 664-ը՝ նշված օրը: [ՀՀ կառավարություն]

 

16։26- ՀՀ ՔՏՀԱՏՄ մասնագետները ՀՀ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում: Հիմնական խախտումները կրկին հանրային տրանսպորտում են շարունակում արձանագրվել։

 

12:27- Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին, որոնք այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում։

 

11:38-  Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, 4 վարակված ապաքինվել է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10:59- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 234 է: [ՀՀ ԱՆ]

 

10:55- Թարմացված 11.08.2020թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 40593 (+160)
Առողջացածներ - 33157 (+541)
Փաստացի բուժվողներ -6399
Ընդհանուր թեստեր - 177322 (+968)
Մահվան ելքեր - 803 (+7)
Մահվան ելքեր այլ պատճառով –234 (+6) [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 11․08․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել