Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․08․20 (թարմացվող)
22:40 - 11 օգոստոսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․08․20 (թարմացվող)

22:40- Ներկա պահին Ֆրանսիայում դիտվող ուժեղ շոգի ալիքը, ցավոք, ուղեկցվում է մեկ այլ բացասական երևույթով` «Քովիդ-19»-ի համաճարակով պայմանավորված իրավիճակի վատթարացմամբ: Ամեն օր վարակման երկու հազար նոր դեպք է արձանագրվում, մինչդեռ երեք շաբաթ առաջ ընդամենը հազար դեպք էր գրանցվում: Այս շաբաթ ազգային մակարդակով տագնապալի ցուցանիշի կհասնենք` վարակման 20 դեպք`100 000 բնակչության համար։ [Երկրի վարչապետ Ժան Կաստեկս] |tert.am|


19։08- Եվրահանձնաժողովը կաջակցի 23 գիտական ծրագրերի՝ տրամարդելով 128 միլիոն երվո կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատասխանի շրջանակներում: Այդ միջոցներն այն 1,4 միլիարդ եվրոյի մի մասն են, որը ԵՀ-ն հատկացրել Է համավարակի գլոբալ պատասխանի շրջանակներում միջոցների հանգանակության համար դոնորների խորհրդաժողովում։ |armenpress.am|

 

18։57- ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 4,945 նոր դեպք է գրանցվել: Մահացել է 130 մարդ։ Համաճարակի բռնկումից ի վեր արձանագրվել է ընդհանուր առմամբ 897,599 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 6,494 մարդ, ընդհանուր առմամբ՝ 703,175 պացիենտ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 15,131 է։ |24news.am|

 

14։44-  ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ չնայած աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման մոտ 20 միլիոն դեպք է հաստատվել, և այդ հիվանդությունից մահացել է մոտ 750 000 մարդ, Covid-19-ի դեմ պայքարում հույսի նշույլ է նկատվում։ Նա կոչ է արել օրինակ վերցնել Նոր Զելանդիայից, Ռուանդայից, Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում գտնվող մի շարք կղզային պետություններից, որոնց հաջողվել է համաճարակը վաղ փուլերում կանգնեցնել։ |tert.am|

 

13։07- Համաշխարհային բանկը  մինչև 160 միլիարդ դոլար կհատկացնի COVID-19 համաճարակի ազդեցության դեմ պայքարի համար: Միջոցները կուղղվեն  անապահովության, կոնֆլիկտի և բռնության հետևանքով  ցածր եկամուտ ունեցող երկրներին և պետություններին: |shantnews.am|

 

13։00- Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ [Վլադիմիր Պուտին] |ria.ru|

 

12։05- Օգոստոսի 11-ի Վրաստանում կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,264 է: Երկրում այսօր վարակից բուժվել է ևս 44 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1,054 մարդ: Հիվանդությունից երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|

 

11։35- Թուրքիայում օգոստոսի 10-ին կորոնավիրուսից մահացել է 14 մարդ, հաստատվել է վարակի 1,193 նոր դեպք, առողջացել է 1,103 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 241,997 և մահվան 5,858 դեպք։ |ermenihaber.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 10․08․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել