Մարդի՛կ, ձեզ լա՛վ նայեք․ ոչ մեկի կյանքը չարժե նրան, ինչ հիմա կատարվում է․ Տիխանովսկայան խոսել է Բելառուսից հեռանալու մասին
13:00 - 11 օգոստոսի, 2020

Մարդի՛կ, ձեզ լա՛վ նայեք․ ոչ մեկի կյանքը չարժե նրան, ինչ հիմա կատարվում է․ Տիխանովսկայան խոսել է Բելառուսից հեռանալու մասին

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել, որտեղ խոսում է Բելառուսից իր հեռանալու որոշման մասին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Գիտեք, կարծում էի, որ այս ամբողջ արշավը շատ ուժեղացրեց ինձ ու այնքան ուժ տվեց, որ կարող եմ ամեն ինչ տանել։

Բայց երևի ես մնացի այն թույլ կինը, որն էի ի սկզբանե։ Ես ընդունել եմ ինձ համար շատ ծանր որոշում։ Այս որոշումն ընդունել եմ բացառապես միանձնյա․ ո՛չ ընկերները, ո՛չ բարեկամները, ո՛չ շտաբը, ո՛չ Սերգեյը որևէ կերպ ուղղակի չէին կարող ազդել այդ որոշման վրա։

Գիտեմ՝ շատերն ինձ կհասկանան, շատերը կմեղադրեն, իսկ շատերն անգամ կատեն։ Բայց գիտեք, Ատսված չտա, որ հայտնվեք այնպիսի ընտրության առջև, ինչպիսին իմ առաջ էր։ 

Դրա համար, մարդի՛կ, ձեզ լա՛վ նայեք՝ խնդրում եմ, ոչ մեկի կյանքը չարժե նրան, ինչ հիմա կատարվում է։ Երեխաներն ամենթանկն են, ինչ կա այս կյանքում»։

Հիշեցնենք, որ Սվետլանա Տիխանովսկայան այս պահին Լիտվայում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել