Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեվիչիուսը թվիթերի իր էջում գրել է, որ այս պահին Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է:
Հիշեցնենք, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իրեն է համարում ընտրությունների հաղթող: Նա նշել էր, որ պատրաստ է հանդիպել Լուկաշենկոյի հետ, իսկ նրա շտաբի պետը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են երկարատև բողոքների ու ակցիաների:
comment.count (0)