Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 10․08․20 (թարմացվող)
15:36 - 10 օգոստոսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 10․08․20 (թարմացվող)

15։14-  ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 մարդ: Ընդհանուր առմամբ, 15,001 պացիենտ: Երկրում օրվա ընթացքում հաստատվել է վարակի 5,118 նոր դեպք, ընդհանուր՝ 892,654 դեպք: Մեկ օրում առողջացել է 3,259, ընդհանուր՝ 696,681 մարդ։ |aysor.am|

 

14։54- ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5 միլիոնը: Անցած մեկ օրում վարակվել է ավելի քան 53 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, վարակից մահացել է ավելի քան 162 հազար 850 մարդ: |azatutyun.am|

 

11։19- Օգոստոսի 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 25 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1,250 է: Հիվանդությունից բուժվել է ևս 10 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ 1,010 մարդ: |aliq.ge

 

10։39- Ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 20,025,950 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 734,018-ի, բուժվել է 12,900,621 մարդ: Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որին հաջորդում են Բրազիլիան և Հնդկաստանը։ |tert.am|

 

10։31- Թուրքիայում օգոստոսի 9-ին կորոնավիրուսից մահացել է 15 մարդ, հաստատվել է վարակի 1,182 նոր դեպք, առողջացման՝ 1,103 դեպք: Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 240,804 և մահվան 5,844 դեպք։ |ermenihaber.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել